Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանի ընդդիմությունը չի պատրաստվում աջակցել նախագահի իմպիչմենտին
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն ասում են, որ չեն պատրաստվում աջակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության` կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցերի համար նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը:
Ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ նախաձեռնելու է Զուրաբիշվիլիի իմպիչմենտը, քանի որ, չնայած կառավարությունից ստացված մերժումներին, նա շարունակում է այցելել արտասահմանյան երկրներ։
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին խորհրդարանի լիագումար նիստում ասել է, որ խորհրդարանականների մեծամասնությունը ցանկանում է, որ նախագահին իմփիչմենթի ենթարկեն՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն ուղղված ջանքերի համար, ինչը, ըստ նրա, իրականում չի բխում Վրաստանի ղեկավարության շահերից։