Վրաստանի նախագահի իմպիչմենտը նպատակ ունի սահմանափակել նրա գործունեությունը
Քաղաքական
15:42 05/09/2023
Տարածաշրջան

Վրաստանի նախագահի իմպիչմենտը նպատակ ունի սահմանափակել նրա գործունեությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը, որի ընթացակարգը սկսել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, նպատակ ունի սահմանափակել պետության ղեկավարի գործունեությունը և քաղաքականապես ճնշել նրան։ Այս մասին լրագրողներին ասել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։

«Վրաստանի նախագահը կատարում է իր պարտականությունները, սա ժողովրդի կամքն է, նախագահը կատարում է այդ նախընտրական խոստումները, որոնց հիմնաքարը երկրի ինտեգրումն է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: Իմպիչմենտը տեխնիկական խնդիր է, որը բարձրացրել է մեծամասնությունը, «Վրացական երազանքը»: Սա կարող է ծառայել մեկ բանի` նախագահի գործունեության սահմանափակմանը և նրա քաղաքական ճնշումը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Մսխիլաձեն:

Սեպտեմբերի 1-ին իշխող կուսակցությունը հայտարարեց նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին։ Պատճառը եղել է նրա այցը Եվրոպա և ԵՄ առաջնորդների հետ հանդիպումները, ինչը կառավարությունը արգելել էր։

Placeholder
Վրաստանի նախագահի իմպիչմենտը նպատակ ունի սահմանափակել նրա գործունեությունը