Բրազիլիայից բերված 70 տոննա թռչնամսի ներմուծումը ՀՀ արգելվել է
Տնտեսություն
12:35 06/09/2023
Հայաստան

Բրազիլիայից բերված 70 տոննա թռչնամսի ներմուծումը ՀՀ արգելվել է

Սեպտեմբերի 1-ից 6-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է Հայաստան ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․

.Բրազիլիայից թռչնամիս՝ 69900 կգ, որից 44400 կգ-ը՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։

.Վրաստանից թռչնամիս՝ 505,2 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։

Տեսչական մարմնից նաև հայտնում են, որ փաստաթղթային անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել․
.Վրաստանից (ծագման երկիրը՝ Ֆրանսիա)  կաղնու տաշեղներ՝ գինեգործության մեջ օգտագործելու համար՝ 15 կգ։

Placeholder
Բրազիլիայից բերված 70 տոննա թռչնամսի ներմուծումը ՀՀ արգելվել է