Գրուշկո. Ռուսաստանը կշարունակի ամրապնդել Հայաստանի հետ ռազմական և քաղաքական համագործակցությունը
Քաղաքական
21:32 06/09/2023
Տարածաշրջան

Գրուշկո. Ռուսաստանը կշարունակի ամրապնդել Հայաստանի հետ ռազմական և քաղաքական համագործակցությունը

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն «մեծ ֆանտազիաներ» է անվանել Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտության մասին ԵՄ-ում արված հայտարարությունները։

«Սրանք մեծ ֆանտազիաներ են»,- ՏԱՍՍ-ին ասել է նա՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք ելնում ենք այդ իրականությունից», -հայտարարել էփոխնախարարը:

Նրա խոսքով՝ Մոսկվան և Երևանը մնում են դաշնակիցներ և կամրապնդեն ռազմական համագործակցությունը։

«Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր ռազմական և քաղաքական համագործակցությունը: Նա մեր դաշնակիցն է, և անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց վրա: Եվ ես համոզված եմ, որ այս կոնստանտը տարիներ շարունակ վճռորոշ է լինելու մեր երկկողմ հարաբերություններում»-ասել է փոխնախարարը:

Placeholder
Գրուշկո. Ռուսաստանը կշարունակի ամրապնդել Հայաստանի հետ ռազմական և քաղաքական համագործակցությունը