Արագած սարի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Առողջություն
17:48 07/09/2023
Հայաստան

Արագած սարի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Ալագյազ սար» ՍՊԸ հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, Արագած սար, Քարե լիճ):

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից ու մանրամասնու, որ

- արտադրական շինության  պատերը և հատակը չեն ունեցել հարթ մակերես՝ սալիկները եղել են պոկված, կոտրված, ոչ նորոգ վիճակում։
- Աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:



Placeholder
Արագած սարի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է