Բորել.Եվրամիության դռները բաց են Վրաստանի համար
Քաղաքական
20:58 07/09/2023
Տարածաշրջան

Բորել.Եվրամիության դռները բաց են Վրաստանի համար

Եվրամիության դռները բաց են Վրաստանի համար, սակայն երկիրը պետք է ստանա ասոցիացիայի անդամի թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Ուզում եմ հստակեցնել այս կարևոր կետը՝ Եվրամիության դուռը բաց է Վրաստանի համար, և ԵՄ-ն հավատարիմ է աջակցել Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին: Դռները բաց են, և մենք ցանկանում ենք աջակցել ձեզ։ Բայց ես նաև ուզում եմ ասել, որ Եվրամիություն մտնելու դիմումը լուրջ պարտավորություն է, որ թեկնածուի կարգավիճակը երկրներին շնորհվող բան չէ, այն պետք է վաստակել լուրջ բարեփոխումների և ԵՄ արժեքներին համապատասխանելու միջոցով։ Անկեղծ ասած, Վրաստանը դեռ որոշակի աշխատանք ունի անելու»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Բորելը։

Ինչպես ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը, Վրաստանին տրված 12 հանձնարարականներն անհրաժեշտ են ոչ թե Բրյուսելին ու ԵՄ անդամ երկրներին գոհացնելու, այլ Վրաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու համար։

Placeholder
Բորել.Եվրամիության դռները բաց են Վրաստանի համար