Կախեթիում ուժեղ քամին և կարկուտը մեծ վնասներ է հասցրել
Տարածաշրջան
18:58 07/09/2023
Տարածաշրջան

Կախեթիում ուժեղ քամին և կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ուժեղ քամին և կարկուտը Վրաստանի Կախեթիի մարզի Լագոդեխիի մունիցիպալիտետի երեք գյուղերի վնաս է պատճառել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Ըստ առկա տեղեկությունների՝ տուժել է Կաբալիի, Գուրգենիանիի և Բաիսուբանիի բնակչությունը:

Չհավաքված խաղողի, պտղատու այգիների և այլ մշակաբույսերի մի մասը կարկտահարվել է:

Կաբալիում քամին քշել է մի քանի տների տանիքներ։ Լագոդեխի-Կղվարելի-Թելավին միացնող ճանապարհին արմատախիլ են եղել ծառեր, կտրվել էլեկտրալարերը։ Այս ճանապարհի երթևեկությունը 15 րոպեով արգելափակվել է։ Բաիսուբանի գյուղում նույնպես հեղեղվել են տնային հողատարածքներ։

Տեղացիների խոսքով, վատ եղանակային իրավիճակը տևել է մոտ 15 րոպե։ Աղետի գոտում աշխատում են փրկարարները։ Նրանք կենտրոնական ճանապարհները մաքրում են արմատախիլ ծառերից։

 

Placeholder
Կախեթիում ուժեղ քամին և կարկուտը մեծ վնասներ է հասցրել