2018 թ.ից սկսած բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են եղել փոքր տնտեսություններին, բոլորը ձախողվել են.Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
12:58 07/09/2023
Հայաստան

2018 թ.ից սկսած բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են եղել փոքր տնտեսություններին, բոլորը ձախողվել են.Նիկոլ Փաշինյան

«Մենք ի սկզբանե մտածում էինք ընենց անենք, որ փոքրին աջակցենք, բայց հետո արձանագրեցինք, որ փոքրերը չեն ուզում մեր աջակցությունը»,-խաղող մթերող փոքր տնտեսվարողներին աջակցելու հարցի շուրջ կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ծրագրերով տնտեսական էֆեկտ չեն ստացել:

Նա հավելեց, թե փոքրերն էլ թող ներդրում անեն մեծանան, իրենց խնդիրը գյուղացու խաղողը մթերելն է:

«2018 թվականից սկսած բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են եղել փոքր տնտեսություններին, բոլորը ձախողվել են, սխա՞լ եմ հիշում, ըստ էության, բոլորը ձախողվել են»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վահան Քերոբյանը փորձեց հակադրվել՝ ասելով, որ բոլորը չէ և որոկավորեց, որ տնտեսապես ավելի քիչ արդյունավետ են եղել, քան խոշոր տնտեսությունների համար ծրագրերը:

«Եթե փոքրերը մեծանալու մղում չեն ունեցել, այդ ծրագրերն ոչ մի բանով օգուտ չեն տվել, որովհետև ասել են՝ լավ է էլի, ինչու ավելորդ ջանք գործագրենք»,-հայտնեց, Փաշինյանը՝ հավելելով, որ հետագայում այդ բոլոր ծրագրերում վերին շեմերը հանել են:

Նրա խոսքով, մեծ տնտեսվարողները կառավարությանն ասել են, որ փոքր տնտեսությունների զարգացման համար բյուջեից նախատեսել են 300 մլն դրամ, բայց ծախսվել է 5-10 մլն-ը և առաջարկել են այդ գումարն իրենց տան, ինչն էլ արել է կառավարությունը:

Placeholder
2018 թ.ից սկսած բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են եղել փոքր տնտեսություններին, բոլորը ձախողվել են.Նիկոլ Փաշինյան