Warner Bros. Հոլիվուդում գործադուլների պատճառով կորցրել է 500 միլիոն դոլար
Աշխարհում
10:38 08/09/2023
Աշխարհ

Warner Bros. Հոլիվուդում գործադուլների պատճառով կորցրել է 500 միլիոն դոլար

Warner Bros. Discovery կինոընկերությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ Հոլիվուդում շարունակվող գործադուլներից իր կրած վնասը կազմում է 300-500 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Variety-ն։

kulturomania.ru-ն գրում է, որ միաժամանակ ընկերությունից ավելի վաղ հայտնել էին, որ երկրորդ եռամսյակում սցենարիստների գործադուլի մեկնարկից հետո իրենց հաջողվել է խնայել 100 մլն դոլար։

Ամերիկայի սցենարիստների գիլդիան մայիսի 2-ից գործադուլ է հայտարարել։ Հուլիսի 13-ին գործադուլին միացել է կինոդերասանների գիլդիան։ Գործադուլավորները կինոստուդիաներից պահանջում են իրենց աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև իրենց աշխատանքում արհեստական ինտելեկտի կարգավորում։

 

Placeholder
Warner Bros. Հոլիվուդում գործադուլների պատճառով կորցրել է 500 միլիոն դոլար