Էջմիածնում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Առողջություն
11:13 08/09/2023
Հայաստան

Էջմիածնում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Ս. Զարբաբյան անհատ ձեռնարկատիրոջ կաթնամթերքի արտադրամասում (քաղաք Էջմիածին):

ՍԱՏՄ-ից մանրամասնում են.
- արտադրական շինության կառուցվածքը և պայմանները չեն ապահովել օդի աղտոտումից, կեղտի կուտակումից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,
- բացակայել  է արհեստական օդափոխության համակարգը․
- արտադրական շինության հատակը և պատերը գտնվել են ոչ բարվոք վիճակում, ինչի արդյունքում պատշաճ չեն լվացվել և ախտահանվել,
- արտադրողը չի իրականացրել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,
- սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
 

Placeholder
Էջմիածնում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը