Պատվիրած սննդի դիմաց վճարել են կեղծ 20 հազար դրամանոցներով
Իրավունք
16:04 08/09/2023
Հայաստան

Պատվիրած սննդի դիմաց վճարել են կեղծ 20 հազար դրամանոցներով

Ոստիկանությունը խարդախության դեպք է բացահայտել. պատվիրված սննդի դիմաց  վճարել են 20 հազարանոց հուշանվերներով։

Օգոստոսի 23-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավան վարչական  շրջանի Բրյուսովի փողոցի շենքերից մեկի դիմաց հանդիպել է հավելված միջոցով սնունդ պատվիրած անհայտ  անձի հետ։ Պատվերի արժեքը կազմել է 23 հազար դրամ, պատվիրատուն վճարել է երկու 20 հազար դրամով հուշանվեր, ստացել մանրադրամը։

Նույն օրը նման  մեկ այլ ահազանգ է  ստացվել։ Հանցագործության մեխանիզմը նույն էր։ Պարզվել է, որ խարդախությունը կատարել են Ավան վարչական շրջանի երկու բնակիչներ՝ 19 և 24 տարեկան։ 

Placeholder
Պատվիրած սննդի դիմաց վճարել են կեղծ 20 հազար դրամանոցներով