Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Թուրքիայում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ․ կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ, 5 մարդ զոհվել է, գրում է «Ռիա նովոստի»-ին՝ հղում անելով «NTV» հեռուսաընկերությանը։
«Բեռնատար ավտոմեքենան, որի արգելակները խափանվել են, մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որոնք մասնակցել են թաղման աղոթքին։ Ինչպես հայտնել է Քահրամանմարաշի նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերը, նախնական տվյալներով ՝ զոհվել է 5 մարդ, 25 մարդ վիրավորվել է», - նշվում է նյութում:
Ըստ աղբյուրի՝ հոգեհանգստյան աղոթքի ժամանակ Քահրամանմարաշ-Անդիրին մայրուղով ընթացող բեռնատարը բախվել է իր դիմաց կանգնած մեքենաներին, իսկ հետո՝ բազմությանը: Ընդ որում, բեռնատարի տակ են հայտնվել բազմաթիվ մարդիկ, որոնք «աղոթքի հերթ են կանգնել»։