Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի սահմանապահ կետերը համալրվում են օպտիկական սարքավորումներով
Իրանի էլեկտրոնային արդյունաբերության ընկերության գործադիր տնօրենը հայտնել է Իրանի սահմանային կետերը հեռահար օպտիկական սարքավորումներով զինելու մասին, գրում է ParsToday-ը։
Իրանի էլեկտրոնային արդյունաբերության (SaIran) ընկերությունը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության ենթակա ստորաբաժանումներից է։
Իրանի էլեկտրոնային արդյունաբերության ընկերության գործադիր տնօրեն ծովակալ Ամիր Ռասթեգարին Fars լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Իրանի սահմանապահ կետերը համալրվում են օպտիկական սարքավորումներով, որոնք կարող են ցերեկային ու գիշերվա ժամերին հայտնաբերել մարդկանց ավելի քան 10 կիլոմետր հեռավորության վրա։
Ծովակալ Ռասթեգարին հավելել է. «Մենք պաշտպանական սարքավորումներ արտադրող ենք և հնարավորություն ունենք օգտագործելու մեր արտադրանքը հրամանատարության և կառավարման համակարգի ներքո աշխատող ցանցային համալիրի տեսքով։
Այսօր մենք նախագծում ենք մի հարթակ, որին կարող են միանալ երկրում արտադրված բոլոր սենսորներն ու համակարգերը, և մշակելով ու համադրելով դրանց տրամադրած տեղեկատվությունը, արդյունքն ուղարկել սպառազինությունների համակարգեր»։
Ծովակալ Ռասթեգարին ընդգծել է, որ ոչ միայն ուղղաթիռները, այլև Իրանի արտադրության անօդաչու թռչող սարքերն էլ են զինված օպտիկական հետևման, ինչպես նաև հակազրահային հարձակողական համակարգերով։