Բուժքույրը լյարդի մի մասը նվիրաբերել է անծանոթ երեխային և փրկել նրա կյանքը
Աշխարհում
19:15 09/09/2023
Աշխարհ

Բուժքույրը լյարդի մի մասը նվիրաբերել է անծանոթ երեխային և փրկել նրա կյանքը

ԱՄՆ-ում բուժքույրը փրկել է Ալագիլի համախտանիշով (մարսողության գենետիկ խանգարում) 20 ամսական տղայի կյանքը. նա իր լյարդի մի մասը նվիրաբերել է անծանոթ երեխային, գրում է «Լենտա․ռու»-ն։

Ֆլորիդա նահանգից Լոգան Սալվա անունով տղայի մոտ հազվագյուտ գենետիկ հիվանդություն է ախտորոշվել, որի պատճառով լեղին կուտակվում է լյարդում և քայքայում այն: Լոգանի ծնողները դիմել են մեկ այլ նահանգում՝ Փենսիլվանիայում, երեխաների համար լյարդի փոխպատվաստման ծրագրին, ինչին արձագանքել է բուժքույր Մաքքենզի Բիչը:

«Ես առողջ եմ, ունեի այս հնարավորությունը, և պատճառ չտեսա դա չանելու։ Ինչ-որ անհարմարությունների մեկ ամիսը շատ, շատ փոքր գին է նման արդյունքի համար»,- մեկնաբանելով իր արարքն՝ ասել է Մաքքենզին։

Վիրաբույժ Ջորջ Մազարիեգոսի խոսքով՝ կարևոր էր լյարդը ստանալ հենց կենդանի դոնորից, այդ դեպքում կարելի է ընտրել փոխպատվաստման համար օրգանի լավագույն հատվածը։ Վիրահատությունն իրականացվել է հունիսին, իսկ վերջերս Լոգանի և Մաքքենզիի ընտանիքները կարողացել են տեսակապով շփվել ։

Placeholder
Բուժքույրը լյարդի մի մասը նվիրաբերել է անծանոթ երեխային և փրկել նրա կյանքը