Հայկական օճառի արտադրությունը 22․8 տոկոսով աճել է
Տնտեսություն
18:00 09/09/2023
Հայաստան

Հայկական օճառի արտադրությունը 22․8 տոկոսով աճել է

2023 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22․8 տոկոսով աճել է օճառի արտադրությունը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանում 7 ամիսներին արտադրվել է 609.6 տոննա օճառ, իսկ 2022 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 496.4 տոննա օճառ:

Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 9․5%-ով ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2023թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 4 109.1 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2022թ-ի նույն ժամանակահատվածում՝ 3 752.7 տոննա:

Placeholder
Հայկական օճառի արտադրությունը 22․8 տոկոսով աճել է