Չենք երազում Թուրքիայի՝ ԵՄ-ին լիարժեք անդամակցության մասին․ Ավստրիայի կանցլեր
Քաղաքական
18:25 11/09/2023
Տարածաշրջան

Չենք երազում Թուրքիայի՝ ԵՄ-ին լիարժեք անդամակցության մասին․ Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը գերմանական «Welt» թերթին տված հարցազրույցում կոչ է արել Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) քննարկումներն ավարտել և համագործակցության համար մի նոր կոնցեպտ զարգացնել։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Նեհամմերը, ով նշել է, թե Անկարայի ուկրաինական բանակցություններում ներառվելն անհրաժեշտություն է, ավելացրել է, որ մոտ ժամանակներս հանդիպելու է նախագահ Էրդողանի հետ։

Եվրամիության (ԵՄ) բանակցությունները, որոնք սկսվել էին 8 տարի առաջ, բայց հետո դադարեցին, կրկին օրակարգ մտան նախագահ Էրդողանիէ հուլիսին արած հայտարարությամբ։

Ըստ թուրքական մամուլի՝ մինչ նախագահ Էրդողանի հայտարարությունից հետո Եվրամիությունից «ջերմ ուղերձներ էին հնչում», Ավստրիան կոչ է արել դադարեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները։

Ավստրիայի կանցլերն ընդգծել է, որ Թուրքիայի հետ  հարաբերությունների հետագա մերձեցմանը դեմ չեն, բայց չեն երազում Թուրքիայի՝ ԵՄ-ին լիարժեք անդամակցության մասին։

Placeholder
Չենք երազում Թուրքիայի՝ ԵՄ-ին լիարժեք անդամակցության մասին․ Ավստրիայի կանցլեր