Արմավիրում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք
Հասարակություն
16:48 11/09/2023
Հայաստան

Արմավիրում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորապատ բնակավայրում մի քանի օր առաջ տիրոջը կծած շունն անկել է:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն արագ արձագանքել են՝ շանը ներկայացնելով լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում հաստատվել է կատաղություն հիվանդությունը։

Տուժող քաղաքացին դիմել է բուժհաստատություն և ստացել համապատասխան բժշկական օգնություն:


 

Placeholder