Իրանի ԱԳՆ խոսնակ. «ԼՂ-ն Ադրբեջանի մաս է»
Քաղաքական
14:27 11/09/2023
Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ խոսնակ. «ԼՂ-ն Ադրբեջանի մաս է»

Պաշտոնական Թեհրանն ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին և կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ՝ ապահովելու խաղաղություն և անվտանգություն։ Tasnimnews-ի փոխանցմամբ, հայտարարել է  Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին։

Նա հայտարարել է՝ հայաստանցի պաշտոնյաներն ահազանգում են ռազմական բախումների հնարավորության մասին, բայց ադրբեջանցի պաշտոնյաները հաղորդում են, որ իրենք Հայաստանի հետ բախման մտադրություն չունեն։

ԱԳՆ խոսնակը ձմռան ընդաաջ զորքերի տեղակայումը որակել է որպես «սովորական ռազմական գործողություն»։

«Իրանը լրջորեն հետևում է զարգացումներին։ Մենք երաշխավորում ենք, որ Իրանի սահմաններն ապահով են, և մենք աջակցում ենք սահմանների անվտանգությանը»,-ասել է Քանանին։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշման մասին մի քանի անգամ հայտարարվել է, գաղտնիք չէ. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է, և նրա բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը պետք է սահմանվեն որոշակի շրջանակներում»։

Կրկնելով պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու և լարվածությունից խուսափելու Իրանի կոչը՝ Քանաանին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև վեճերի լուծման և խաղաղության ու անվտանգության հասնելու համար կարևոր քայլ է երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։

Placeholder
Իրանի ԱԳՆ խոսնակ. «ԼՂ-ն Ադրբեջանի մաս է»