Հաշմանդամների անվճար դեղերի փողը վերջացել է. Անուշ Պողոսյան
Առողջություն
20:58 12/09/2023
Հայաստան

Հաշմանդամների անվճար դեղերի փողը վերջացել է. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Պողոսյանը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ այսուհետ բոլոր հաշմանդամներին կտրամադրվի անվճար դեղորայք: Իհարկե հրաշալի է

Բայց....

բոլոր արտահիվանդանոցային բժշկական օգնություն տրամադրողների բյուջեում փոփոխություն  եւ դեղորայքի համար նախատեսված գումարի վերանայում չի արվել: Պարզ ասած`  հիվանդը գնալու է պոլիկլինիկա կամ ամբուլատորիա դեղ ստանալու ու իրեն պատասխանելու են, որ դեղորայքի համար նախատեսված գումարը վաղուց վերջացել է....

Ինչ է ստացվում` մեր <<տաղանդաշատ>> պաշտոնյաները նորից հիվանդին ու բժշկին դնում են կոնֆլիկտային իրավիճակի մեջ: Բայց դա կարեւոր չէ, կարեւորը <<բարեփոխումների>> իմիտացիան է.....

Հ.Գ. Մեր հիվանդներին եւ բժիշկներին քաջ առողջություն եւ ամուր նյարդեր......»

Placeholder
Հաշմանդամների անվճար դեղերի փողը վերջացել է. Անուշ Պողոսյան