«Հրապարակ». Տեր-Պետրոսյանի կողմնակիցները աջակցո՞ւմ են «ազգակործան պատուհասի» իշխանության վերարտադրությանը
Օրվա մամուլ
08:42 12/09/2023
Հայաստան

«Հրապարակ». Տեր-Պետրոսյանի կողմնակիցները աջակցո՞ւմ են «ազգակործան պատուհասի» իշխանության վերարտադրությանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանն «ազգակործան պատուհաս» է որակել Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա կողմնակիցներն ու երբեմնի գաղափարակիրներն ակտիվ աջակցում են «ազգակործան պատուհասի» իշխանության վերարտադրությանը՝ մասնակցելով Երևանում ՔՊ-ի քարոզարշավին։ Օրինակ, ակտիվ մասնակցողներից մեկը Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի որդին է՝ Խաչիկ Հակոբյանը, ով Երևան-Թուրքիա ֆուտբոլային խաղի դիտման ժամանակ ՔՊ շտաբում հսկում էր Ավինյանի թիկունքը։ Նույնն էր անում նաև ՀԱԿ-ի հայտնի Աբուլիկը։

Մեր աղբյուրներն ասում են, որ երկու երիտասարդներն էլ «անշահախնդիր» չեն աջակցում Ավինյանին, նրանք բազմաբնակարան շենքերի բիզնես ծրագրեր ունեն և շինթույլտվությունների ակնկալիքներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Տեր-Պետրոսյանի կողմնակիցները աջակցո՞ւմ են «ազգակործան պատուհասի» իշխանության վերարտադրությանը