Անձրև, ամպրոպ, ջերմաստիճանի նվազում
Հասարակություն
13:07 12/09/2023

Անձրև, ամպրոպ, ջերմաստիճանի նվազում

Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 13-ին` կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզեր․ այսօր շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 13-ին, 14-ին, 16-ին, 17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը կնվազի ևս 3-6 աստիճանով, 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
 

Placeholder
Անձրև, ամպրոպ, ջերմաստիճանի նվազում