Մեկ տարի առաջ Հայաստանը ենթարկվեց հարձակման, ԱԺ-ում հարգեցին զոհերի հիշատակը
Քաղաքական
10:25 13/09/2023
Հայաստան

Մեկ տարի առաջ Հայաստանը ենթարկվեց հարձակման, ԱԺ-ում հարգեցին զոհերի հիշատակը

Ազգային ժողովի նիստի ընթացքում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022 թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվածներ հիշատակը։

«Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։

Placeholder