Եգիպտոսում շնաձուկն, ամենայն հավանականությամբ, պոկել է կնոջ ձեռքը
Աշխարհում
23:26 13/09/2023
Աշխարհ

Եգիպտոսում շնաձուկն, ամենայն հավանականությամբ, պոկել է կնոջ ձեռքը

Եգիպտոսում շնաձկան հարձակման ենթարկված կնոջ ձեռքը կարող է պոկված լինել: Այս մասին հայտնում է Mash-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝արն հատվածում, որտեղ կնոջ ձեռքը պետք է լիներ, արյունոտ մսի կտորներ են կախված եղել։ Այս մասին հայտնել են ականատեսները, ովքեր տեսել են, թե ինչպես են տուժածին ջրից դուրս հանում։

Կինը ուղեկցի հետ լողում էր բոյերի մոտ։ Զույգը հեռվում տեսել է ձուկ, որը շփոթել են թունաի հետ, սակայն պարզվել է, որ այն շնաձուկ է։ Նա կծել է հանգստացողին։ Միջադեպի ականատեսների վկայությամբ՝ ծովային գիշատիչը մոտ չորս մետր մեծություն է ունեցել:

Միջադեպից հետո տեղի փրկարարները փորձել են գիշատչին բռնել եռաժանի միջոցով, սակայն ապարդյուն՝ շնաձուկն անցել է ջրի տակ։ Լողափում արգելվել է լողալը:

Միջադեպը տեղի է ունեցել Դահաբ հանգստավայրում։ Լողափը, որտեղ զոհը լողացել է, գտնվում է Լագունա հյուրանոցի մոտ, որտեղ հանգստանում են ռուս զբոսաշրջիկները։

Placeholder
Եգիպտոսում շնաձուկն, ամենայն հավանականությամբ, պոկել է կնոջ ձեռքը