Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել
Տարածաշրջան
13:26 13/09/2023
Տարածաշրջան

Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների նախարարության (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 13-ին գրանցվել է երկու երկրաշարժ։

Նշվում է, որ վաղ առավոտյան 3․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևմուտքում գտնվող Էրզինջանի նահանգում, գրում է Էրմենիհաբերը։

Իսկ ավելի ուշ մեկ այլ երկրաշարժ գրանցվել է հարավում գտնվող Գազիաթեփում, արդեն 3․4 մագնիտուդ ուժգնությամբ։
 

Placeholder
Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել