Մեծամոր հնավայրում պեղումներ են, արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը
Մշակույթ
09:57 13/09/2023
Հայաստան

Մեծամոր հնավայրում պեղումներ են, արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը

Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ այս պահին ընթանում են հողի շերտի մաքրման աշխատանքները։ Արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը:

Զուգահեռ Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասում Լեհաստանից եկած արշավախումբը իրականացնում է սյունասրահի մաքրման, վերաչափագրման աշխատանքները։

Պեղումներն  իրականացնում է հայ-լեհական  հնագիտական արշավախումբը (համաղեկավարներ՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան և Վարշավայի համալսարանի Հնագիտության ամբիոնի դոկտոր պրոֆեսոր Քշիշտուֆ Յակուբյակ):

Placeholder
Մեծամոր հնավայրում պեղումներ են, արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը