Բաքվից դեռ չի պատասխան չկա հայկական կողմի առաջարկներին. Խանդանյան
Քաղաքական
11:50 13/09/2023
Հայաստան

Բաքվից դեռ չի պատասխան չկա հայկական կողմի առաջարկներին. Խանդանյան

«ԼՂ-ում հումանիտար իրավիճակը բարելավելու, ընդհանրապես  ԼՂ հայության անվտանգության անվտանգությունը պաշտպանելու տեսանկյունից չափազանց կարևոր է Լաչինի միջանցքի անհապաղ բացումը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Մյուս ճանապահների հետ կապված նա չցանկացավ մեկնաբանություն տալ:

«Դա Լեռնային  իշխանությունների ու ժողովրդի որոշելիքն է։ Այստեղ չեմ կարծում, որ Հայաստանը պետք է միջամտի»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Խոսելով սահմանին թշնամու կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին, նա նշեց. «Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության, ստանձնած պարտավորությունները չկատարեու և հարցերը ուժի միջոցով լուծելու հերթական փորձի մասին։

Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել: Բազմաթիվ  միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա և ուժի կիրառմամբ չփորձի հարց լուծել»։

Ըստ ՔՊ-ական պատգամավորի, ԼՂ-ում շարունակվող հումանիտար ճգնաժամն ու  Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա:

«Բայց սա չի նշանակում, որ  Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով  խնդիրները հանգուցալուծելու և   խաղաղության համաձայնագիր կնքելու իր նպատակից: Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան և շարունակել հարցերի քննարկումը»,- ասաց  Սարգիս Խանդանյանը։

Նա նաև հայտնեց, որ, իր տեղեկություններով, ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին:
 

Placeholder