Քաղաքապետի թեկնածուները Հ-1-ի եթերում միմյանց մեղադրեցին ՔՊ-ի հետ համագործակցելու մեջ
Քաղաքական
23:25 14/09/2023
Հայաստան

Քաղաքապետի թեկնածուները Հ-1-ի եթերում միմյանց մեղադրեցին ՔՊ-ի հետ համագործակցելու մեջ

Հանրային Հեռուստատեսությամբ ընթացող Երևանի քաղաքապետի թեկանծուների «Երևանն է ընտրում»  խորագրով հրապարակային բանավեճի մասնակիցները սկսեցին միմյանց մեղադրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսկցության հետ նախկինում և ներկայում համագործակցելու մեջ: Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն իր նախկին կուսակից Մանե Թանդիլյանին  հիշեցրեց, որ ժամանակին ՔՊ-ի հետ եղել է ԱԺ «Ելք» դաշինքում, իսկ նրա նախկին կուսակից «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը՝ Էդմոն Մարուքյանը ներկայում Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանն է:

Հարցուպատասխանի ժամանակ թեկնածուների հիմնական մասը հարցերն ուղղեց Տիգրան Ավինյանին՝ վերջինիս հնարավորություն տալով ներկայացնել մայրաքաղաքում իր թիմի կատարած աշխատանքները և բարձրաձայնել առաջիկա ծրագրերի մասին:

Նորիկ Նորիկյանն էլ հարցրեց, թե ինչու պետք է երևանցիներն ընտրություն կատարեն Ավինյանի և Կարգի Հայկոյի միջև:

Արտակ Զեյնալյանը և Տիգրան Խզմալյանն էլ հայտարարեցին, թե առաջնային են համարում աշխարհաքաղաքական փոփոխությունները երկրում, որից հետո համակարգային ձևով կլուծվեն նաև մայրաքաղաքի խնդիրները: Բանավեճին քաղաքապետի 14 թեկնածուից մասնակցում է 12-ը, բացակայում են Հայկ Մարությանը և Անդրանիկ Թևանյանը:

Placeholder
Քաղաքապետի թեկնածուները Հ-1-ի եթերում միմյանց մեղադրեցին ՔՊ-ի հետ համագործակցելու մեջ