Ես ընտրել եմ ուսուցչի մասնագիտությունը, ոչ թե նկարիչ, դիրիժոր, ծրագրավորող... Ուսուցչուհի
Կրթություն, գիտություն
18:06 14/09/2023
Հայաստան

Ես ընտրել եմ ուսուցչի մասնագիտությունը, ոչ թե նկարիչ, դիրիժոր, ծրագրավորող... Ուսուցչուհի

Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացրած ուսուցիչները մինչև երկուշաբթի պետք է սպասեն, որպեսզի իրենց պատասխանեն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կլինի՞, թե՞ ոչ։ Կառավարությունից խոստացել են՝ երկուշաբթի օրը կտեղեկացնեն վարչապետի հետ հանդիպան մասին։ Սակայն ուսուցիչները գոհ չեն այդ պատասխանից։

«Գոհ չեմ այսօրվա հանդիպման արդյունքից։ Երբեք ոչ մի առաջադրանք ուսուցիչը չի ասում՝ վաղը։ Մի ամբողջ կյանք  բոլոր հարցերի  պատասխանն աշակերտը ստանում է ուսուցչից տեղում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասանկից ուսուցիչներից մեկը։ 

Նա ընդգծեց՝ ակնկալում են ուսուցչի նկատմամբ հարգանք։

«Երբ տարիներ շարունակ մենք ընտրում էինք մեր մասնագիտությունը, ընտրում էինք  ուսուցիչ, ոչ ռեժիսոր, դիրիժոր, նկարիչ, երգահան, հիմա  մեզ ստիպում են ծրագրավորող... Մենք ուսուցիչ ենք դարձել։ Թող համոզվեն՝ արդյո՞ք ես ուսուցիչ եմ բառիս բուն իմաստով։ Իմ գնահատականն ու  դատավորը աշակերտն ու ծնողն են, ոչ իրենք»,- ասաց ուսուցչուհին։ 

Նշենք, որ ուսուցիչները դժգոհում են նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների լրացման մեխանիզմից, կամավոր ատեստավորման պահանջներից։ Նրանք այսօր բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ՝ պանաջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Ես ընտրել եմ ուսուցչի մասնագիտությունը, ոչ թե նկարիչ, դիրիժոր, ծրագրավորող... Ուսուցչուհի