Հիքմեթ Հաջիևը գրել է, թե Ադրբեջանը մի օր նույնիսկ կարող է բարեկամանալ Հայաստանի հետ
Քաղաքական
10:37 15/09/2023
Տարածաշրջան

Հիքմեթ Հաջիևը գրել է, թե Ադրբեջանը մի օր նույնիսկ կարող է բարեկամանալ Հայաստանի հետ

Ադրբեջանը խաղաղություն է ուզում, և նույնիս կարող է բարեկամանալ Հայաստանի հետ։ Այդ մասին Politico թերթում հրապարակված հոդվածում ասել է Ադրբեջանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը, որի խոքերը մեջբերել է «Գազետա ռու»-ն։

«Ադրբեջանը խաղաղություն է ուզում. Մենք ցանկանում ենք վերականգնում, հաշտություն և, գուցե մի օր էլ նույնիսկ բարեկամանալ մեր հարևանի հետ»,-ասվում է նրա հոդվածում, որը հրապարակվել է հրատարակության մեջ։

Նախօրեին Հաջիևը Բաքվի և Երևանի միջև կայանալիք խաղաղության համաձայնագիրը «անեծք» էր անվանել Հայաստանի ղեկավարության համար։ Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանի հետ առևտուրը կարող է նպաստել հայ ժողովրդի զարգացմանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն 10-րդ ամիսն է բլոկադայի մեջ է պահում Արցախի 120 հազար բնակիչներին, այդ թվում 30 հազար երեխաներին՝  հումանիտար աղետի պատճառ դառնալով:

Placeholder
Հիքմեթ Հաջիևը գրել է, թե Ադրբեջանը մի օր նույնիսկ կարող է բարեկամանալ Հայաստանի հետ