Իսպանիայում COVID-19 պատվաստանյութի ավելի քան 100 մլն չափաբաժին անպիտան է դարձել
Աշխարհում
19:15 16/09/2023
Աշխարհ

Իսպանիայում COVID-19 պատվաստանյութի ավելի քան 100 մլն չափաբաժին անպիտան է դարձել

Իսպանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն չափաբաժին չի օգտագործվի դեղամիջոցի ժամկետանց լինելու պատճառով: Այդ մասին գրել է է Pais թերթը, որին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։

Ինչպես նշվել է, կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավի շրջանակներում, որը կմեկնարկի սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում, կներդրվեն նոր բանաձևեր՝ հարմարեցված նոր տարբերակներին, որոնք ներկայումս գերակշռում են։

Հրատարակության համաձայն՝ այս հնացած դեղերի համար պետական ճշգրիտ ծախսերը հայտնի չեն։

Placeholder
Իսպանիայում COVID-19 պատվաստանյութի ավելի քան 100 մլն չափաբաժին անպիտան է դարձել