Իրանում զինյալ է ձերբակալվել, որը ծրագրում էր Թեհրանում դիվերսիա իրականացնել
Քաղաքական
20:20 16/09/2023
Տարածաշրջան

Իրանում զինյալ է ձերբակալվել, որը ծրագրում էր Թեհրանում դիվերսիա իրականացնել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ ստորաբաժանումը շաբաթ օրը ձերբակալել է մի տղամարդու, որը ծրագրել էր մի շարք դիվերսիաներ իրականացնել Իրանի մայրաքաղաքում, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով Ղարչակ քաղաքի դատախազությանը։

Իրանցի երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահվան տարելիցի կապակցությամբ իրանական լրատվամիջոցները երկրորդ օրն անընդմեջ հաղորդում են ամբողջ երկրում ահաբեկիչների և դիվերսանտների զանգվածային ձերբակալությունների, ինչպես նաև բողոքի և անկարգությունների կոչ անողների մասին։

«Իրավիճակը մշտադիտարկելիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ղարչակ քաղաքում (գտնվում է մայրաքաղաք Թեհրանից մոտ 20 կիլոմետր դեպի հարավ) հայտնաբերել և ձերբակալել է զինյալներից մեկին, որը կապված է Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմին ընդդիմացող խմբավորումներից մեկի հետ։ Նա հանձնվել է դատական իշխանություններին, ինչպես նաև նրա մի շարք հանցակիցներ՝ Թեհրանի նահանգի մի շարք այլ փոքր քաղաքներում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ձերբակալվածը մտադիր էր առաջիկա օրերին մի շարք դիվերսիաներ իրականացնել մարզերում, այդ թվում՝ հանրապետության մայրաքաղաքում, իսկ նրա հանցակիցները նմանատիպ գործողություններ էին ծրագրում հարևան գավառներում։

Placeholder
Իրանում զինյալ է ձերբակալվել, որը ծրագրում էր Թեհրանում դիվերսիա իրականացնել