Կարմիր բլուրում ստեղծվել է հում աղյուսի արտադրամաս, արդեն պատրաստվել են ուրարատական աղյուսների չափսերով առաջին օրինակները
Մշակույթ
18:30 16/09/2023
Հայաստան

Կարմիր բլուրում ստեղծվել է հում աղյուսի արտադրամաս, արդեն պատրաստվել են ուրարատական աղյուսների չափսերով առաջին օրինակները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի Հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված Էրեբունի հնավայրի պահպանման,արժևորման, զբոսաշրջության խթանման և տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի երկրորդ փուլը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից հայտնում են, որ արդեն Երևանում են  Գրենոբլի Հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի գիտական համակարգող, հնագետ, ճարտարապետության դոկտոր Դավիդ Գանդղոն և նույն կենտրոնի հետազոտող Մաջիդ Հաջմիրբաբան: «Էրեբունի» ՊՀԱԹ-ի կողմից աշխատանքները համակարգում է փոխտնօրեն Վահե Սարգսյանը:

Հայ և ֆրանսիացի մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ Կարմիր բլուրում ստեղծվել է հում աղյուսի արտադրամաս: Արդեն իսկ պատրաստվել են ուրարատական աղյուսների չափսերով առաջին օրինակները:

«Եթե դուք հետաքրքրված եք հողի ճարտարապետությամբ, ապա սա լավ առիթ է այցելելու Կարմիր բլուր և անձամբ ներկա գտնվելու այս հետաքրքիր գործընթացին»,- նշում են թանարանից։

Placeholder
Կարմիր բլուրում ստեղծվել է հում աղյուսի արտադրամաս, արդեն պատրաստվել են ուրարատական աղյուսների չափսերով առաջին օրինակները