Մեծ Բրիտանիայի քաղցրահամ ջրով ամենամեծ լիճը ծածկվել է թունավոր ջրիմուռներով
Աշխարհում
18:45 16/09/2023
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի քաղցրահամ ջրով ամենամեծ լիճը ծածկվել է թունավոր ջրիմուռներով

Մեծ Բրիտանիայի քաղցրահամ ջրով ամենամեծ լիճը, որն ապահովում է Հյուսիսային Իռլանդիայի խմելու ջրի գրեթե կեսը, խիստ թունավորվել է թունավոր ջրիմուռներով:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ շաբաթ օրն այդ մասին հաղորդել է Sky News-ը:

«Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի քաղցրահամ ջրերի ամենամեծ լիճը՝ Լաֆ Նեյը, թունավորվում է թունավոր կապտականաչ ջրիմուռներով՝ ապոկալիպտիկ մասշտաբով»,-ասվում է հեռուստաալիքի ռեպորտաժում:

Թունավորման պատճառը եղել է ջրամբար կեղտաջրերի ու գյուղատնտեսական թափոնների արտանետումից հետո մահացու բակտերիայի տարածումը։ Սա հանգեցնում է ձկների, թռչունների և այլ կենդանիների մահվան, ինչպես նաև մտահոգություն է առաջացնում հանրային առողջության մասով, քանի որ Հյուսիսային Իռլանդիայում գտնվող լիճը ծառայում է որպես տարածաշրջանի բոլոր խմելու ջրի 40%-ի աղբյուրը։

Placeholder
Մեծ Բրիտանիայի քաղցրահամ ջրով ամենամեծ լիճը ծածկվել է թունավոր ջրիմուռներով