Ջերմաստիճանը Սյունիքում և Արցախում կնվազի 7-8 աստիճանով
Հասարակություն
14:30 18/09/2023

Ջերմաստիճանը Սյունիքում և Արցախում կնվազի 7-8 աստիճանով

Երևան քաղաքում սեպտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին, 21-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 19-20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ի ցերեկը կնվազի 2-3, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝  7-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։
 

Placeholder