Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամները դիմել են Եվրամիության խորհրդին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԵԽ-ի հայտարարությունը։
Եվրախորհրդարանի պատգամավորների խոսքով, իրենք «խիստ կերպով դատապարտում են այսօրվա նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա»։
«Շարունակվող հարձակման անհապաղ դադարեցման բացակայության դեպքում մենք կոչ ենք անում ԵՄ խորհրդին հիմնովին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ և դիտարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը»,-ասվում է հայտարարության մեջ:
Եվրախորհրդարանը լուրջ մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքների վերաբերյալ։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ ռազմական էսկալացիան որպես տեղի բնակչության բռնի արտաքսման պատրվակ օգտագործելուց»,-ասված է հայտարարության մեջ։
Պատգամավորները նաև նշել են, որ Բաքուն պետք է անհապաղ դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները։