Զախարովա. Տեղեկությունը Բաքուն փոխանցել է ռուսական զորախմբին ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ
Քաղաքական
16:17 19/09/2023
Աշխարհ

Զախարովա. Տեղեկությունը Բաքուն փոխանցել է ռուսական զորախմբին ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թելեգրամի իր ալիքում գրում է.

«Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ ադրբեջանական կողմն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Սա իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել էին. «Ղարաբաղում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տեղեկացված է»։

Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը  շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

 

Placeholder
Զախարովա. Տեղեկությունը Բաքուն փոխանցել է ռուսական զորախմբին ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ