Հումանիտար բեռների մուտքն առաջին քայլն է Արցախ անարգել մուտք գործելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Քաղաքական
12:34 19/09/2023
Աշխարհ

Հումանիտար բեռների մուտքն առաջին քայլն է Արցախ անարգել մուտք գործելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) անդրադարձել է սեպտեմբերի 18-ին Բերձոր (Լաչին) միջանցքով և Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհով տեղի ունեցած մարդասիրական բեռների միաժամանակյա տեղափոխմանը Արցախի Հանրապետություն։

«Երկու մարդասիրական ավտոշարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ։ Սա պետք է առաջին քայլը դառնա դեպի անվերապահ և անարգել մարդասիրական հասանելիություն՝ համաձայն միջազգային իրավունքի և Միջազգային քրեական դատարանի որոշման»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր. «Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների»:

 

Placeholder
Հումանիտար բեռների մուտքն առաջին քայլն է Արցախ անարգել մուտք գործելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար