Արցախ. կյանքը՝ ապաստարաններում
Քաղաքական
09:55 20/09/2023
ԼՂՀ

Արցախ. կյանքը՝ ապաստարաններում

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել Արցախի ապաստարաններից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը  շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը։ Մարտերն Արցախում շարունակվում են։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տվյալներով, ժամը 03:00-ի դրությամբ,  խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։

Placeholder
Արցախ. կյանքը՝ ապաստարաններում