Մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ՝ չար ուժերի. Հայր Աբել
Քաղաքական
21:18 20/09/2023
Հայաստան

Մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ՝ չար ուժերի. Հայր Աբել

«Մենք այսօր միասին պետք է խորհենք շատ կարևոր իմաստությամբ»,-հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի հոգևորական Հայր Աբելը:

Հայտարարելով, որ քաղաքական իրողությունները քաղաքական ճանապարհներ են ենթադրում՝ հայր Աբելն, ասաց որ այն թողնում է քաղաքական գործիչներին  բայց ներկայում հոգևոր իրողություն է:

«Մենք նախ և առաջ պարտվում ենք հոգևոր իրողության մեջ, որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ չար ուժերի դեմ է: Եթե մենք Աստծու զորակցությունը չունեցանք, եթե մեր գործողությունները չհանգեցնեն նրան, որ Աստծու գութը շարժվի և Աստված սկսի գործել՝ ոչնչի չենք հասնի»,- հայտարարեց տեր հայրը:

Նա ասաց, որ եկել է հայտարարելու որ բոլոր տեսակի սխալներից, վայրիվերումներից, կարող են ազատվել միայն խոստովանությամբ, և բոլորը պետք է հանրահավաքի հարթակից խոստովանեն իրենց սխալները և աստծուց ներողություն խնդրեն:

Հայր Աբելը հայտարարեց, որ ինքն անձամբ խոստովանում է, որ ժամանակին չար պղծության քարոզչության բերանը չփակեց՝ վումնկլաբների, 32 ատամների, կիսաբաց լուսամուտների, կարգին հաղորդումների:

«Այդ պղծության արդյունքում է, որ մենք հիմա ունենք այդքան անտարբեր հասարակություն»,-նկատեց տեր հայրը և հայտնեց, որ Սփյուռքը պետք է խոստովանի, որ իզուր վատնել է մեծ ռեսուրսներ Ցեղասպանությունը ճանաչելու համար և արդյունք չկա, ՌԴ նոր սփյուռքն էլ պետք է խոստովանի, որ  արդարություն չեն տեսել Հայաստանում, հիմնահարցը տեսել ու չեն լուծել, այլ լքել են հայրենիքը:

Հայր Աբելը հայտարարեց, որ բոլորը պետք է խոստովանեն, որ նրանց անգործության և անտարբերության հետևանքով է, որ ներկայիս իշխանությունները ձևավորվել են, որի օրինակը Երևանի ավագանու ընտրություններում չմասնակցողների հսկայական թիվը:

Վերջում նա առակով բացատրեց, որ հաղթելու համար, պետք է յուրաքանչյուր ոք հաղթի սեփական կասկածները:

Placeholder
Մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ՝ չար ուժերի. Հայր Աբել