ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն անհագստացած է Արցախում  քաղաքացիների նկատամբ զինուժի կիրառման հետևանքներից
Քաղաքական
11:13 20/09/2023
Աշխարհ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն անհագստացած է Արցախում քաղաքացիների նկատամբ զինուժի կիրառման հետևանքներից

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականցվող  ռազմական գործողություններին ու դրանց հետևանքներին ։

«Ես շատ անհագստացած եմ այն ամենով, ինչ տեղի է ունենում այսօր Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ զինուժի կիրառման  հետևանքներով։ Կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը վերադառնան խաղաղության գործընթացին և աշխատեն մարդու իրավունքների վրա հիմնված համաձայնագրի ուղղությամբ: Սա հիմա ավելի քան արդիական է։

Առաջնահերթ նշանակություն ունեն մարդու միջազգային իրավունքներին և մարդասիրականիջազգային իրավունքին լիովին համապատասխանելը, ներառյալ տուժած բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովումը», - ընդգծել է Թյուրքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի կեսօրից հետ Ադրբեջանը շփման գծոի ողջ երկյանքով հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով ինչպես մարտական հենակետերը, ռազմական տեխնիկան, այնպես էլ խաղաղ բնակչությանը, երեխաներին, տներն ու ավտոմեքենաները։
Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է անգամ  Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տվյալներով, ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։
Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։

Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։

Սակայն այս պահին էլ վիրավորների ու զոհերի թիվն արագորեն ավելանում է։

Placeholder
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն անհագստացած է Արցախում քաղաքացիների նկատամբ զինուժի կիրառման հետևանքներից