ՌԴ ՊՆ. Բաքուն և Ստեփանակերտը պայմանավորվել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ
Քաղաքական
14:50 20/09/2023
Աշխարհ

ՌԴ ՊՆ. Բաքուն և Ստեփանակերտը պայմանավորվել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ

Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։

Այդ պայմանավորվածությունների իրականացումը կիրականացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության հետ համաձայնեցված»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ստեփանակերտը հայտնել էր, որ ընդունել է ռուս խաղաղապահների՝ ժամը 13:00-ից զինադադարի առաջարկը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական ռազմական ագրեսիան են սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։ Արցախում մարտերը շարունակվում են: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում գրանցված տեղեկատվության համաձայն՝ հրետակոծության հետևանքով զոհվել է 32 և վիրավորվել ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 7 զոհ (երկու երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) խաղաղ բնակչության շրջանում։

Placeholder