Էրդողան. Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության» մասին
Քաղաքական
23:41 21/09/2023
Տարածաշրջան

Էրդողան. Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության» մասին

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին»,-  TRT-ի հաղորդմամբ,  հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` խոսելով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին:

Նա ասել է, որ հայկական կողմը բազմիցս անտեսել է նախազգուշացումները:

«Ադրբեջանի Զինված ուժերը առաջին օրը ոչնչացրել են անջատողական թիրախների 90%-ը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Էրդողանը նաև ասել է, որ «Ղարաբաղի ընտրությունները անհանգստացրել են ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին»։ 

«Ադրբեջանը սա համարեց որպես իրավիճակ, որը դեռ թեժացնում է իրադրությունը։ Զգուշացումներ տրվեցին, սակայն, չնայած դրան, ոչինչ չփոխվեց։ Ընդհակառակը, գործընթացը շարունակվեց, որից հետո Ադրբեջանը նույնպես քայլ կատարեց։ Եվ նա արագ ավարտեց իր գործողությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

 

 

 

Placeholder
Էրդողան. Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության» մասին