Բեգլարյան. Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները
Քաղաքական
11:20 23/09/2023
ԼՂՀ

Բեգլարյան. Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները

Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։ Այս  մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ գրառմանը կից տեսանյութ հրապարակելով:

«Այստեղ է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումը։ Ամբողջ Կրկժանը դատարկ  է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով»,- գրել է նա։

Ստեփանակերտցի լրագրող Մարութ Վանյանը գրում է. «Ստեփանակերտի այս թաղամասը (Կրկժան) լրիվ դատարկ էր։ Երեկ այնտեղ էի: Քիչ առաջ անցավ խաղաղապահի զրահամեքենան։ Այս տների բնակիչներն ապաստան են գտել քաղաքի կենտրոնում»։

Placeholder