Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին
Իրավունք
22:50 23/09/2023
Հայաստան

Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին: Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա նշել էր, որ դատական նիստը պետք է տեղի ունենար այսօր, ժամը 22:00-ին, սակայն ավելի ուշ տեղեկացրեց, որ Լևոն Քոչարյանի ձերբակալման գործի քննությունը հետաձգվել է։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է։ Սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։

Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, որ Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, մինչդեռ ավելի ուշ քննիչը նրանց  է հանձնել ձերբակալման որոշում» Ըստ փաստաբանի՝ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի ծեծել է։

 

Placeholder
Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին