«Հրապարակ». Երևանը եռում էր դասադուլից, գործադուլից, փակ փողոցներից
Օրվա մամուլ
09:22 23/09/2023
Հայաստան

«Հրապարակ». Երևանը եռում էր դասադուլից, գործադուլից, փակ փողոցներից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Երևանը եռում էր` դասադուլ, գործադուլ, փակ փողոցներ։ Մարզերում սկսեցին ակցիաներ անել: Երեկոյան՝ հանրահավաք ու երթեր: Իշխանությունը փորձում էր հանդարտեցնել` մի կողմից վախեցնելով, մյուս կողմից ներկայացնելով, թե իրավիճակը կառավարելի է: Ողջ օրը մարդկանց էին բերման ենթարկում ոստիկանություն:

ՀՀ երկրորդ նախագահի որդուն ծեծի ենթարկեցին և «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ տարան հիվանդանոց: Բերման ենթարկվածների մեծ մասը դաժանաբար ծեծված էր․ կարմիր բերետավորները մի հոգս ունեն՝ իշխանություններին պաշտպանել:

Դատավոր Կարեն Ֆարխոյանն արցախցի երիտասարդի կալանավորեց, Անի Դանիելյանը՝ պատերազմների մասնակցի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Հրապարակ». Երևանը եռում էր դասադուլից, գործադուլից, փակ փողոցներից