Ստեփանակերտից սանիկս ասում է՝ անգամ վերջին պատերազմական օրերին այսպիսի մղձավանջային վիճակ չէր. Արթուր Եղիազարյան
Առողջություն
23:03 25/09/2023
ԼՂՀ

Ստեփանակերտից սանիկս ասում է՝ անգամ վերջին պատերազմական օրերին այսպիսի մղձավանջային վիճակ չէր. Արթուր Եղիազարյան

ՀՅԴ ԳՄ նախկին անդամ Արթուր Եղիազարյանը գրում է.

«ՇՏԱ՛Պ, ՏԱԳՆԱ՛Պ, ԱՂԱՉԱՆՔ

Հենց նոր սանիկս զանգեց Ստեփանակերտից, խնդրեց հանրայնացնեմ։

Ասում է քաոսային վիճակ է այնտեղ՝ վառելիքի պահեստային ռեզերվուարի պայթյունից հետո։ Բազմաթիվ, հարյուրավոր զոհեր, այրված ու մոխրացած մարդիկ։ 300-ից ավելի ծանր վիրավորներ՝ 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներով։ Ասում է անգամ մորֆի չկա, որ վիրավորների ցավերը մեղմեն։ Ասում է, որ շտապ այստեղ՝ Երևանում, լուծումներ գտնեն, ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ բացեն՝ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐՈՎ շտապ վիրավորվածներին հանելու, կամ՝ Հայաստանից, Կարմիր Խաչից, միջազգային բժշկական այլ կազմակերպությունից բժիշկներ ուղարկեն, եթե քիչ էլ ուշացնեն՝ զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է լինելու, ասում է անգամ վերջին պատերազմական օրերին այսպիսի մղձավանջային վիճակ չէր։

Խնդրում եմ, ով կարող է այդ կառույցներին ասել, որ շտապ օգնության հասնել՝ ժամ առաջ լուծում գտնեն»։

Placeholder
Ստեփանակերտից սանիկս ասում է՝ անգամ վերջին պատերազմական օրերին այսպիսի մղձավանջային վիճակ չէր. Արթուր Եղիազարյան