Պեսկովը խոսել է Ղարաբաղում կարգավորման պայմանների մասին
Քաղաքական
14:48 25/09/2023
Տարածաշրջան

Պեսկովը խոսել է Ղարաբաղում կարգավորման պայմանների մասին

Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գլխավորը պայմանը խաղաղապահ ներուժ չունեցող երրորդ կողմերի՝ Կովկասում իրենց ներկայությունը հաստատելու փորձերից խուսափելն է: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գլխավորն առանց միջնորդական ներուժ ունենալու Կովկասում իրենց ներկայությունը հաստատելու երրորդ կողմերի իզուր փորձերից խուսափելն է»,-ընդգծել է Պեսկովը։

Նրա խոսքով, դա դժվար թե օգնի իրավիճակի կարգավորմանը, սակայն, «եթե ինչ-որ մեկը կարող է օգնել նվազեցնել լարվածության մակարդակը, օգնել Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրել նոր իրականությանը, ապա այն կարելի է միայն ողջունել»։

«Բայց դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը»,-հավելել է Պեսկովը։

Placeholder
Պեսկովը խոսել է Ղարաբաղում կարգավորման պայմանների մասին