Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարծում եմ՝ խնդիրը լուծելու ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն. Վարդան Սարգսյանը՝ Արցախում վառելիք չլինելու մասին
«Երեկվանից Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից իրականացվում է քաղաքացիների տեղափոխում դեպի Հայաստան։ Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ»,- Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Նա հայտնեց, որ հումանիտար կայանում իրականացվում է վերջիններիս դիմավորումը, քաղաքացիները գրացվում են, տեղի է ունենում կարիքների առաջնային գնահատում, ըստ այդմ իրականացվում են համապատասխան աշխատանքները։ Այստեղ գտնվում է նաև քաղաքացիներին առաջնային օգնության համար բուժկետ, հոգեբանական աջակցություն է տրամադրվում։ Գորիսում գործող կորդինացիոն կենտրոն են ուղարկվում այն արցախիցները, որոնք օթևանի խնդիր ունեն։
«Այնտեղ գրանցվելուց և կարիքների գնահատում կատարելուց հետո վերջիններիս տրամադրվում է համապատասխան կեցավայր»,- ասաց Վարդան Սարգսյանը։
Նա նշեց, որ կեցավայրեր նախատեսվում են ամբողջ հանրապետության տարածքով, միայն Սյունիքով չի սահմանափակվելու։
Արցախցիները Հայաստան են գալիս անձնական մեքենաներով, ավտոբուսներով։
Հարցին՝ անընդհատ տեղեկություն է հայտնվում, որ վառելիք չկա Արցախում, որպեսզի մարդիկ գան, Վ. Սարգսյանն ասաց. «Հստակ տեղեկատվություն չունեմ այդ հարցին ինչ լուծում է տրվում, բայց այդ ինֆորմացիան կա։ Կարծում եմ՝ խնդիրը լուծելու ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն»։
Եթե հասնում են Կոռնիձոր, ինչպե՞ս է ապահովվում, նա ասաց, «Եթե ունեն կարիք, տեղում իրավիճակը գնահատվում է, մարդկանց հնարավոր բոլոր կարիքները լուծվում են, այդ գործին լծված են բոլոր պատկան մարմինները»։
Նա նշեց, որ կառավարության կողմից հայտարարվել էր, որ պատրաստ է աջակցություն հայտնել և ընդունել ԼՂ-ից տեղահանված ժողովրդին և այդ առումով կոնկրետ առանձին վերցրած ֆինանսակայն միջոցների կամ այլ դետալների մասով չիկարող ասել. «Կառավարությունը պատրաստակամության մասին հայտնել է: Եթե չեմ սխալվում, նախապես հնչել է 40 հազար թիվը, միգուցե, դա ճշգրտման կարիք ունի: Նախապես հայտարարված թվից ավելի ոչինչ չեմ կարող ասել»։