Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ժամը 22։00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է
Հասարակություն
23:02 26/09/2023
ԼՂՀ

Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ժամը 22։00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ): Այս մասին հայտնում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։

Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։

Տվյալների հավաքագրումը շարունակվում է։
 

Placeholder
Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ժամը 22։00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է