«Սպիտակ խալաթներով» ակցիայի անդամները կոչով դիմել են բուժաշխատողներին
Առողջություն
18:09 26/09/2023
Հայաստան

«Սպիտակ խալաթներով» ակցիայի անդամները կոչով դիմել են բուժաշխատողներին

«Սպիտակ խալաթներով» ակցիայի անդամները հայտարարություն են տարածել, որում կոչ է արվում․ 

«Կո՛չ Հայաստանի Հանրապետության բոլոր բուժաշխատողներին.

Անտարբեր չլինել  Արցախում տիրող իրավիճակի,  ազգային սպանդի, աղետի նկատմամաբ և  ցուցաբերել դիրքորոշում՝ վարքագծով, մասնագիտական գործունեությամբ,

• Ստեղծել բուժաշխատողների գործունեության, կամարտահայտության միասնական հարթակ և համատեղ միջոցառումներ ձեռնարկել այս ողբերգական իրավիճակում  Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելու համար,

• Առողջապահության նախարարությունը՝ որպես առողջապահական ոլորտի պետական քաղաքականություն մշակող և իրակակացնող այս ողբերգական  իրավիճակում պարտավոր է գործել «արտակարգ իրավիճակի»  ռեժիմով:

• Առաջարկ/պահանջ՝ Կոռնիձորում ծավալել Արցախից բռնի տեղահանվածներին բուժօգնություն մատուցելու համար դաշտային ճամբար, որտեղ  մասնագիտական օգնություն կցուցաբերեն հմուտ բուժաշխատողներ,

• Ստեղծել տարհանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան,
• «Թեժ գիծ» ծառայությունը հզորացնել և  բուժօգբություն ստացողների վերաբերյալ հարազատներին  տալ պատշաճ տեղեկատվություն,

• Գնահատել Արցախից բռնի տարհանված մեր հայրենակիցների բուժօգնության հետ կապված  առողջապահական բեռը և կազմակերպել խրոնիկական հիվանդություններ  ունեցող անձանց, թերսունուցումով տառապող երեխաների  շարունակական բուժօգնությունը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում նրանց դեղերի տրամադրումը,

• Կազմակերպել Արցախից տեղահանված մեր գործընկեր բուժշխատողների էլեկտրոնային հաշվագրում և սկսել նրանց աշխատատեղեր առաջարկելու գործընթաց,

• Կոչով դիմում ենք բոլոր բժշկական, դեղագործական  կազմակերպություններն, միանասնական քայլեր իրականացնել և այս իրավիճակում առավելագույնս սատար կնգնենլ մեր հայրենակիցներին»:

Placeholder
«Սպիտակ խալաթներով» ակցիայի անդամները կոչով դիմել են բուժաշխատողներին